ՏԵՍԱՆԿՈՒԹ․ նորություն՝ էլեկտրոմոբիլների գույքահարկի վերաբերյալ․ Թունյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը էլեկտրոմոբիլների գույքահարկի վերաբերյալ նորություն է հայտնել։
Նա, Facebook–ի իր էջի ուղիղ եթերում, մասնավորապեսմ, նշել է. «Խոսքը վերաբերում է նրան, որ էլեկտրոմոբիլների փաստաթղթերի մեջ գրված է լինում շատ ավելի բարձր հզորություն, քան իրականում այդ մեքենաները ունեն, և մեր վարորդներից շատերը բավականին թանկ գումարով փորձաքննություններ են անցնում, ինչ-որ սերտիֆիկատ են ստանում կամ տեղեկանք, որ մեքենայի ձիաուժը ավելի ցածր է, որ ավելի քիչ գույքարկ վճարեն։
Այդ հարցը քննարկել էինք կառավարության հետ և ես անցած տարի ձեզ տեղեկացրեցի, որ կառավարությունը համապատասխան լուծմամբ հանդես կգա։ Ես երեկ կրկին ճշտել եմ մեր գործընկերների հետ, ինձ ասացին, որ համապատասխան որոշման նախագիծը արդեն դրված է շրջանառության մեջ և առաջիկա մեկ ամսվա ընթացքում այդ որոշումը կընդունվի և կհրապարակվի։
Երկրորդ կարևոր բանն այն է, որ դա վերաբերվելու է 2026 թվականի գույքահարկերին, այսինքն նախորդ տարվա գույքահարկի վրա չի ազդելու, իսկ 2026 թվականի գույքահարկը վճարելու վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է։ Այսինքն մեր սիրելի հայրենակիցները ամենևին կարիք չունեն այս պահին գույքահարկը վճարելու և անգամ տեխզննում անցկացնելու ժամանակ այլևս անհրաժեշտ չի տվյալ տարվա գույքահարկը ամբողջությամբ մուծել։ Դա էլ նախորդ տարի իմ հեղինակած օրենքի արդյունքում է։
Այնպես որ շտապելու բան չկա, խնդրում եմ ևս մեկ ամիս համբերել և ձեզ կառավարությունից կտեղեկացնեն որոշման մասին»,- ասել է պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավանեսյանը՝ Աջափնյակի կրակոցների հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների մասին
Բավականին ծանր է մեր պացիենտների վիճակը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցնե...
Լավ լուր. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․«Լավ լուր. YouTube-ը Հայաստանում սկ...
Մոր կողմից լքված մակակը՝ սոցցանցերի ուշադրության կենտրոնում
Ճապոնիայի Իչիկավա քաղաքի կենդանաբանական այգում վեցամսյա մակակ Պանչի մասնակցությամբ տեսանյութը լայն արձագանք է ստացել սոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը՝ ծննդյան նպաստի տրամադրման կարգի մասին
Կառավարության նախորդ նիստին մենք վերջնականապես հաստատեցինք երրորդ և հաջորդ երեխայի նպաստների տրամադրման կարգը: Այն այսու...