Մոր կողմից լքված մակակը՝ սոցցանցերի ուշադրության կենտրոնում
Ճապոնիայի Իչիկավա քաղաքի կենդանաբանական այգում վեցամսյա մակակ Պանչի մասնակցությամբ տեսանյութը լայն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ նրան տրամադրված փափուկ խաղալիքը փոխարինել է մորը։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
Պանչը ծնվել է 2025 թվականի հուլիսին, սակայն կարճ ժամանակ անց մայրը հրաժարվել է նրանից։ Ձագի խնամքը ստանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցները։ Ավելի ուշ նրան տեղափոխել են ընդհանուր վանդակ, սակայն նա չի կարողացել ընկերներ ձեռք բերել և հարմարվել մյուս մակակների հետ։
Այդ պատճառով աշխատակիցները նրան նվիրել են փափուկ խաղալիք։ Պանչը խաղալիքը մշտապես պահում է իր մոտ, քնում է դրա հետ և գրկում այն։ Համացանցում տարածված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ձագը քնքշությամբ վերաբերվում խաղալիքին, ինչը մեծ արձագանք է առաջացրել օգտատերերի շրջանում։
Սոցիալական ցանցերում հրապարակված մեկնաբանություններում օգտատերերը նշում են կենդանիների համար սոցիալական կապերի կարևորությունը և արձանագրում, որ տեսանյութը հուզել է բազմաթիվ մարդկանց։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավանեսյանը՝ Աջափնյակի կրակոցների հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների մասին
Բավականին ծանր է մեր պացիենտների վիճակը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցնե...
Լավ լուր. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․«Լավ լուր. YouTube-ը Հայաստանում սկ...
ՏԵՍԱՆԿՈՒԹ․ նորություն՝ էլեկտրոմոբիլների գույքահարկի վերաբերյալ․ Թունյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյ...
Նոր փոփոխություն․ երեխայի ծնունդը հնարավոր է գրանցել առցանց․ ԱՆ
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատությա...