ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ երիտասարդ է ձերբակալվել․ նա զինված է եղել
ԱՄՆ Կոնգրեսի շենքի հարակից տարածքում ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա երիտասարդի, որը իր հետ ունեցել է որսորդական հրացան։ Դեպքը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի մոտ։
Կապիտոլիումի ոստիկանության պետ Մայքլ Սալիվանի փոխանցմամբ՝ երիտասարդը դուրս է եկել ավտոմեքենայից և զենքը ձեռքին սկսել վազել դեպի Կոնգրեսի շենք տանող արահետով։ Իրավապահները նկատել են նրան, երբ նա արդեն մոտեցել էր շենքին։
Ոստիկանության աշխատակիցները պահանջել են վայր դնել զենքը և պառկել գետնին։ Երիտասարդը ենթարկվել է հրահանգներին, որից հետո նրան անմիջապես բերման են ենթարկել։ Տուժածների կամ կրակոցների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Դեպքի դրդապատճառների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Կապիտոլիումի ոստիկանության ղեկավարը մամուլի ասուլիսի ընթացքում չի նշել, թե ինչու է երիտասարդը նման քայլի դիմել։

Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավանեսյանը՝ Աջափնյակի կրակոցների հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների մասին
Բավականին ծանր է մեր պացիենտների վիճակը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցնե...
Ռուբլին կտրուկ թանկացել է՝ դոլարն էժանացել․ տարադրամի փոխարժեքը՝ փետրվարի 17-ին
Տարադրամի փոխարժեքներն ըստ rate.am-ի․ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 374,23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 379...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
Ապրանքային շուկաներում մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) դիմաց ոսկու ֆյուչերսների գները նվազել են։ APA-Economics-ի հաղոր...