Ադրբեջանը շարունակում է նոր երկաթգծի կառուցումը՝ դեպի Հայաստան և Թուրքիա․ԶԼՄ
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն շարունակում է նոր երկաթգծի կառուցումը Նախիջևանում։ Այս մասին հայտնում է Caliber.az-ը։
«Այս երկաթուղային գիծը, որը միանում է «Զանգեզուրի միջանցքին», կապահովի Ադրբեջանի հիմնական մասի ուղիղ ցամաքային կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, ինչպես նաև հասանելիություն դեպի թուրքական, հայկական և եվրոպական շուկաներ: Այն «Միջին միջանցքի» կարևոր հատված է և նոր տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության մաս, որը Օրդուբադում՝ Հայաստանի հետ սահմանին, միանում է TRIPP երթուղուն»,- հայտնում է պարբերականը։
Ծրագրով նախատեսվում է 194,1 կիլոմետր երկարությամբ երկաթգծի երկայնքով վերակառուցել 10 կայարան և կառուցել 814 ինժեներական կառույց, որոնց թվում՝ 29 կամուրջ և 4 թունել։ Նախագծային և շինարարական աշխատանքների առաջին փուլը, որը մեկնարկել է անցյալ տարվա վերջին, ներառում է Սալամմյալիկ, Օրդուբադ, Ազան և Ջուլֆա հատվածները։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...
Շատ վատ օրեր կսպասվեն Իրանին․ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն այլընտր...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Ն...