ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» ՔԿՀ-ներ․ անցկացվել են առանձնազրույցներ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունվարի 29-ին և 30-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ։
ՄԻՊ-ից հայտնում են, որ այցերի ընթացքում ազատությունից զրկված անձանց հետ անցկացվել են առանձնազրույցներ։ Քննության են առնվել նրանց իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ առողջության պահպանման հետ կապված հարցերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները։ Հավելենք՝ ազատությունից զրկված անձանց բարձրացրած հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ։
«Արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Ազատությունից զրկված անձանց իրավունքներին վերաբերող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպան Անահիտ Մանասյանի և ՄԻՊ աշխատակազմի այցերը քրեակատարողական հիմնարկներ շարունակական են»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Բուք, մերկասառույց, մառախուղ․ ավտոճանապարհներ կան փակ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
Նյու Յորքի Comex բորսայում 2026 թվականի փետրվարին ոսկու մատակարարման ֆյուչերսների գինը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ...
«Անգլերեն» առարկայի նոր քննություն կկազմակերպի․ ԿԳՄՍ-ն հայտարարություն է տարածել
2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խո...