Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ ունենա ուղիղ հաղորդակցության ալիք. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Եվրոպական երկրները, որոնք ներկայումս հանդիսանում են Ուկրաինայի հիմնական ֆինանսական և ռազմական դոնորները, պետք է ունենան Ռուսաստանի հետ սեփական՝ ուղիղ հաղորդակցության ալիք։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն Liberation թերթին տված հարցազրույցում։
Ֆրանսիայի ԱԳ ղեկավարը ընդգծել է, որ նման մոտեցումը անհրաժեշտ է եվրոպական երկրների սեփական շահերը պաշտպանելու համար՝ առանց պատասխանատվությունն այլ ուժերի վրա դնելու։ Նրա խոսքով՝ Եվրոպան, հաշվի առնելով Ուկրաինային ցուցաբերվող լայնածավալ աջակցությունը, պետք է նաև ինքնուրույն ներգրավված լինի դիվանագիտական գործընթացներում։
«Եվրոպացիները, որոնք այսօր Ուկրաինայի գլխավոր ֆինանսական և ռազմական հովանավորներն են, պարտավոր են ունենալ հաղորդակցության ալիք՝ իրենց շահերը պաշտպանելու համար՝ պատասխանատվությունը չփոխանցելով ոչ մեկի վրա»,- նշել է Բարրոն։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...