Չինաստանի «կոշտ» բողոքի նոտան՝ ԱՄՆ գործողությունների դեմ
Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունն իր խիստ դժգոհությունն ու վճռական բողոքն է հայտնում չինական ընկերությունների աշխատակիցների անհիմն ձերբակալությունների և հարցաքննությունների վերաբերյալ։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հայտարարել է, որ վերջին շրջանում ԱՄՆ իրավապահ մարմինները հաճախակի ենթարկել են չինական ընկերությունների աշխատակիցներին երկարատև և չհիմնավորված հարցաքննությունների, ձերբակալությունների և արտաքսումների՝ ԱՄՆ մուտք գործելիս։
Նրա խոսքով՝ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ չինացի քաղաքացիները առանց հստակ հիմնավորումների պահվել են սահմանային կետերում և ենթարկվել իրավական տեսանկյունից կասկածելի գործողությունների։ Լին Ցզյանը նշել է, որ նման մոտեցումը համակարգային բնույթ է ստացել։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ ԱՄՆ իրավապահների կիրառած մեթոդները կոպտորեն խախտում են չինացի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը։ Նրա գնահատմամբ՝ այդ գործողությունները բացասաբար են անդրադառնում նաև երկու երկրների միջև նորմալ գործարար շփումների և համագործակցության մթնոլորտի վրա։
Պեկինը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել իր գործելակերպը, ապահովել օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ օրենքի շրջանակում վերաբերմունք և ստեղծել կանխատեսելի պայմաններ երկկողմ տնտեսական ու գործարար հարաբերությունների համար։
«Չինաստանը վճռական բողոք է հայտնում այս կապակցությամբ», - ասել Է դիվանագետը:
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, ո...