Բնականաբար սա խոչընդոտ է. Նաթան Սրբազանը` Եպիսկոպոսաց ժողովի մասին
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այս պահին չի կարող կոնկրետ ասել՝ Եպիսկոպոսաց ժողովը կկայանա, թե ոչ, քանի որ Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսներ ունեն երկրից բացակայելու արգելք, և Հայաստանից 6 անդամներ չեն կարող ներկա լինել։
«Ամեն պարագայում, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ժողովը խափանվի ու չկայանա: Բնականաբար սա խոչընդոտ է, Եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա եպիսկոպոսների ներկայությամբ»,- նշել է նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու բարենորոգման արշավին միացած եպիսկոպոսների հնարավոր կարգալուծության հարցին՝ Նաթան Սրբազանը ասել է, որ հանրության շրջանում շրջանառվող խոսակցությունները պարզապես առաջարկներ են։ Նրա խոսքով՝ քննարկում կլինի այն ժամանակ, երբ պաշտոնական մարմինները սկսեն քննարկել այդ հարցը, և այդ դեպքում այն գաղտնի չի պահվի։
Նա նաև ընդգծել է, որ օրենքի որևէ ուժ չկա, և որևէ դատական կամ իրավական մարմին չի կարող օրենքի ուժով նման հարկադրանք դնել Մայր Աթոռի վրա, քանի որ առաջնորդը պաշտոնյա աշխատող չէ, այլ ծառայում և նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, և կարող է պաշտոնը փոխվել կրկին Կաթողիկոսի տնօրինությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Չեմ ընդունում առաջադրված մեղադրանքը. Վազգեն Հարությունյանը` իր շուրջ ստեղծված սկանդալի մասին
Հաշվի առնելով իմ վերաբերյալ հարուցված հանրային քրեկայան հետապնդման կապակցությամբ մամուլում տարածված տեղեկատվության մասով...
Փեզեշքիանն արձագանքել է ԱՄՆ-ի առաջարկին
Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքը՝ արձագանքել ԱՄՆ նախագահի բանակցությունների առաջարկին, ես...
Արշակ սրբազանի կալանքը երկարացվեց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով։ Որոշումը կայացրե...
Սիրիացիների փոխանցումը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացով. Սրբուհի Գալյան
Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համատեքստում է ընտրվել սիրիացիներին փոխանցելու տարբերակը։ Այս մասին մամլո աս...