Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագրին՝ պայմանով․ պատգամավոր
Ադրբեջանը կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ մինչև այս տարվա հունիսը՝ Հայաստանի հերթական ընտրություններից առաջ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը՝ խորհրդարանի հերթական նիստի ընթացքում, փոխանցում է APA լրատվական գործակալությունը։
Պատգամավորի խոսքով՝ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը պարտավորվի՝ իր նոր Սահմանադրությունում չներառել որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ հայ-ադրբեջանական պատերազմը ճանաչված է որպես «Հայրենական պատերազմ», և այդ պատճառով խաղաղության պայմանագրի ստորագրումը պահանջում է Միլլի Մեջլիսի համաձայնությունը։
Հասանգուլիևը նշել է, որ անցած տարվա օգոստոսին խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, և այժմ անհրաժեշտ է այն քննարկել խորհրդարանում։ Նա առաջարկել է հարցը ներառել Միլլի Մեջլիսի գարնանային նստաշրջանի աշխատանքային օրակարգում։
Պատգամավորը նաև անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների թեմային՝ նշելով, որ ներկայումս բեռները Հայաստան են տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը վառելիք է մատակարարում Հայաստանին։ Նրա կարծիքով՝ այդ պայմաններում հնարավոր է նաև ադրբեջանական բեռների փոխադրումը Հայաստանի տարածքով, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, այդ թվում՝ Սադարաք–Երևան գծի։ Նա հավելել է, որ քննարկվում է նաև մինչև մարտ Թուրքիա–Հայաստան ճանապարհների բացման հարցը, իսկ Նախիջևանի զարգացման համար անհրաժեշտ է ապահովել բեռնափոխադրումներ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղով։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, ո...