Տեր Օշինի փաստաբանին վարույթին մասնակցելուց ազատել են
Փաստաբան Արմինե Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր Արագածոտնի թեմի քահանա Տեր Օշին Հայրապետյանի մասով ՀՀ վճռաբեկ դատարանից ստացել ենք կարևոր որոշում!
ՀՀ վերաքննիչ դատարան էի բողոքարկել Տեր Օշինի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը: Քննչական խմբի ղեկավար Նազելի Սարգսյանը բողոքը վարույթ ընդունած Լուսինե Ալավերդյանին տեղեկացրել է, որ վարույթին մասնակցելուց ինձ ազատել է, քանի որ իմ վստահորդների շահերի միջև հակասություն կա (ակնհայտ կեղծ տեղեկություն է ներկայացրել դատարանին, հակասություն առկա չէ) և պնդել է, որ ես պատշաճ բողոքաբեր չեմ: Լուսինե Ալավերդյանն էլ իմ բողոքից ազատվելու նպատակով, առանց բողոքը քննարկելու մերժել էր այն՝ քննիչի նշած հիմնավորմամբ:
Դատարանի այդ որոշումը իմ կողմից բողոքարկվել էր ՀՀ վճռաբեկ դատարան, քանի որ բողոքը ներկայացնելուց օրեր անց էր քննիչը վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշում կայացրել, հետևապես, իմ պնդմամբ ես պատշաճ սուբյեկտ էի:
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել նշված բողոքը! Սպասենք նախադեպային որոշման!»
Նմանատիպ հոդվածներ
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...