Հաջորդ շաբաթ ակնկալում է հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր հանդիպումներ․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ անհամբեր սպասում է հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում հետագա հանդիպումներին։
«Մենք մշտական կապի մեջ ենք ամերիկյան կողմի հետ և ակնկալում ենք նրանցից կոնկրետ տեղեկություններ ապագա հանդիպումների վերաբերյալ։ Ուկրաինան պատրաստ է աշխատել բոլոր աշխատանքային ձևաչափերով։ Կարևոր է արդյունքների հասնել և հանդիպումներ անցկացնել։ Մենք հույս ունենք հաջորդ շաբաթ հանդիպումների վրա. մենք պատրաստվում ենք դրանց», - նշել է Զելենսկին։
Զելենսկին չի նշել հանդիպումների կոնկրետ ձևաչափը՝ երկկողմ բանակցություններ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ, թե՞ նոր եռակողմ հանդիպում։
Անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները, որոնց մասնակցում են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ներկայացուցիչները, ավարտվել են Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում հունվարի 24-ին։ ԱՄԷ կառավարությունը հանդիպումը գնահատել է որպես դրական և կառուցողական՝ նշելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները անմիջականորեն շփվել են։
Նմանատիպ հոդվածներ
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը
Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեն...