Պաշտոնյաները չեն պահպանել մրցույթի կարգը. «Ժողովուրդ»
«2022 թվականի ապրիլի 19-ին «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովի կողմից վավերացվել է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Համաձայնագրի հիման վրա կայացված մրցույթում հաղթող է ճանաչվել «ԱրմՋիՓիԷս» ՍՊ ընկերությունը։ Սակայն, մի շարք պաշտոնատար անձինք չեն պահպանել մրցույթով մասնակիցներին ներկայացված պահանջները, և առանց բավարար հիմքերի հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել այն մասնակիցը, որը հաղթելու հնարավորություն չուներ։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք տվյալ դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ։ Ի պատասխան՝ 2026 թվականի հունվարի 16-ի թիվ 115/6341-2026 հարցման՝ դատախազությունից հայտնել են․ «2025 թվականի ապրիլի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն»։
Այսպիսով, մրցույթի ընթացքի շուրջ բարձրացված հարցերը իրավապահների ուշադրության կենտրոնում են, իսկ նախաքննությունը շարունակվում է»,- գրում է օրաթերթը։