Խորհրդականը հայտնել է` ինչքան պարգևավճար է ստացել Աննա Վարդապետյանը
Լրատվականներից մեկն այսօր հրապարակել է «Վարդապետյանը 8 մլն դրամի պարգևավճա՞ր է ստացել. դատախազությունը թաքցնում է գումարի իրական չափը» վերնագրով հոդված, որում մանիպուլացվել է Դատախազության պաշտոնական պատասխանը։ Պաշտոնական պարզաբանման մեջ նշվում էր, որ ՀՀ դատախազության համակարգում գործող բոլոր աշխատակիցները՝ ինքնավար և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողները և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք, 2025 թվականի դեկտեմբերին խրախուսվել են մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերին որպես պարգևավճար ստացել է 1 միլիոն 894 հազար 300 դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնա...
Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվեց. վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվել է մեկ ամսով, իսկ նրա նկատմամբ կիրառված բոլոր տեսակի սահմանափ...
Ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան
Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...