«Նոլդու Փաշինյան». Թալինում բողոքի ակցիա է իրականացվել վարչապետի այցի ժամանակ
Թալինի բնակիչ Սարգիս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում բողոքի ակցիա է կազմակերպել՝ հնչեցնելով ադրբեջանական հայտնի «Նոլդու Փաշինյան» երգը։
NEWS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցը քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ 600 հազար ընտրող ունեցող վարչապետը չպետք է որոշումներ կայացնի 10 միլիոն հայերի հոգևոր առաջնորդի՝ Գարեգին Երկրորդի փոխարեն։ Պետրոսյանը նաև պնդել է, որ տեղի կրթական հաստատությունների աշխատակիցներին հրահանգվել է հրատապ ներկայանալ հանդիպմանը՝ հավելելով, որ ցավում է մարդկանց համար, ովքեր աշխատավարձը կորցնելու վախից ստիպված են մասնակցել նման միջոցառումների։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ են 1 դրամով վարչապետ աշխատել. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նար...
Սրբուհի Գալյանը հայտարարել է` երբ պատրաստ կլինի նոր Սահմանադրության տեքստը
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտ ամսի...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...
Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնա...