Չեն կատարվում մայթեզրերից, շենքերի տանիքներից սառույցների մաքրման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան
Վերջին շրջանում վթարային այսպիսի բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ:
Տպավորություն է, որ ամեն անգամ իշխանություններն անակնկալի են գալիս տեղումներից՝ պատրաստ չլինելով նման իրավիճակի:
Որտե՞ղ են մսխվում այն միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին այս աշխատանքներին:
Չեն մաքրվում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, փողոցները, մայթերը, բակերը:
Չեն կատարվում մայթեզրերից, շենքերի տանիքներից սառույցների մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով մեր հայրենակիցները հայտնվում են բժշկական հաստատություններում:
Մայրաքաղաքի փողոցները լի են նաև փոսերով. երբեմն մեքենաները դժվարությամբ են դուրս գալիս փոսերից, ինչն էլ ստեղծում է վթարային իրավիճակներ»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով մի շարք ճանապարհներ փակ են
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղան...
Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է․ ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լ...
Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնասվել են հայկական երկու եկեղեցիներ․ Արաղչի
Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնասվել են հայկական երկու եկեղեցիներ։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին...
Ես չեմ ծառայել զինված ուժերում․ մեր առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը ծառայել է․ Նարեկ Կարապետյան
Ես չեմ ծառայել զինված ուժերում, չեն ծառայել նաև Սամվել Կարապետյանի որդիները։ Մեր ընտանիքից Սամվել Կարապետյանը ծառայել է,...