Թրամփը Գրենլանդիայի բնակիչներին 1 միլիոն դոլար կառաջարկի. Daily Mail
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի համար 1 միլիոն դոլար առաջարկելու հնարավորությունը, եթե կղզին քվեարկի Միացյալ Նահանգներին միանալու օգտին, հաղորդում է Daily Mail-ը։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին զգուշացրել են կղզու բռնագրավման դեմ՝ նշելով, որ ակնկալում են, որ իրենց տարածքային ամբողջականությունը կհարգվի։





























