Թրամփը փոխել է իր միտքը եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ
Դոնալդ Թրամփը փոխել է իր միտքը եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ՝ Գրենլանդիայի հարցում Վաշինգտոնի դիրքորոշման հետ նրանց անհամաձայնության պատճառով։ ԱՄՆ նախագահը այս մասին հայտարարել է Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո։
Թրամփի խոսքով՝ նրանք կարողացել են «ձևավորել Գրենլանդիայի և ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակ»։
«Այս որոշումը, եթե իրականացվի, մեծ օգուտ կբերի Ամերիկայի Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին։ Դրա հիման վրա ես չեմ սահմանի այն մաքսատուրքերը, որոնք նախատեսված էր ուժի մեջ մտնել փետրվարի 1-ից», - հայտարարել է Թրամփը։ Կողմերից ոչ մեկը դեռևս չի ներկայացրել շրջանակային համաձայնագրի մանրամասները։
Նմանատիպ հոդվածներ
Ուժ չեմ կիրառի, բայց խնդրանք ունեմ՝ տվեք մեզ Գրենլանդիան․ Թրամփ
Միացյալ Նահանգները մոլորակի տնտեսական շարժիչն է։ Երբ մենք բարգավաճում ենք, բարգավաճում է ամբողջ աշխարհը։ Ես ուզում եմ, ո...
Եկեղեցին էլ չպետք է խառնվի պետության գործերին․ Նիկոլ Փաշինյան
Եկեղեցին էլ չպետք է խառնվի պետության գործերին: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա մենք իմանու...
Առանց Հայաստանի համաձայնության բաժնեմասերի օտարում որևէ կերպ տեղի ունենալ չի կարող․ Արարատ Միրզոյան
Առանց Հայաստանի համաձայնության բաժնեմասերի օտարում որևէ կերպ տեղի ունենալ չի կարող։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է...
Թրամփը չի կարողանա փոխել Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում․ Սթարմեր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում զիջել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշմանը Գրենլանդիայի հա...