3000 դրամ վերադարձ՝ դասագրքերի համար․ ԿԳՄՍ նախարարը մանրամասնել է
5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերն ամբողջությամբ անվճար են դառնում: Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:
«Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը նաև դասագրքերի դիմաց վարձավճարներն է սոցիալական կրեդիտի հնարավորության ներքո դիտարկում: Սա նշանակում է, որ 5-12-րդ դասարանների սովորող ունեցող յուրաքանչյուր ծնող համապատասխան ընթացակարգով 3000 դրամ միանվագ հետ է ստանում՝ որպես դասագրքերի վարձավճարի փոխհատուցում: Այս ծրագրի շահառու են ավելի քան 300 հազար երեխաների ծնողներ: Սա բերում է նրան, որ 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերն ամբողջությամբ անվճար են դառնում, քանի որ 3000 դրամը փակում է այն վճարի չափը, որ ծնողները պետք է վճարեն: Մյուս դասարանների պարագայում միջինում 66 տոկոսով վարձավճարը նվազում է»,- ասել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործները կարողանում են որսալ SMS հաղորդագրությունները
ՆԳՆ Կիբեռոստիկանությունից նշում են․ «Վերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գող...
Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է․ Լևոն Ազիզյան
Վաղուց նման բան չէր եղել։ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսային 2-5մ/վ, հ...
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանք...