Փլուզվել է դպրոցի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը․ ՆԳՆ ՓԾ
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունվարի 21-ին՝ ժամը 16։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցու փողոցում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը փլուզվել է, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ
Պարզվել է, որ փլուզվել է դպրոցի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը (մոտ 10 քմ) և բետոնե հենասյուն (մոտ 3 մ), թուլացել են․ առկա է ընկնելու վտանգ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործները կարողանում են որսալ SMS հաղորդագրությունները
ՆԳՆ Կիբեռոստիկանությունից նշում են․ «Վերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գող...
Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է․ Լևոն Ազիզյան
Վաղուց նման բան չէր եղել։ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսային 2-5մ/վ, հ...
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանք...