Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Գնդեվազ-Կեչուտ, Նոյեմբերյան-Ոսկեպար, Նավուր-Ճամբարակ ավտոճանապարհները:
Մեղրու լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նմանատիպ հոդվածներ
Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է․ Լևոն Ազիզյան
Վաղուց նման բան չէր եղել։ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսային 2-5մ/վ, հ...
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանք...
Թրամփի ինքնաթիռը թռիչքից հետո վերադարձել է բազա՝ տեխնիկական անսարքության պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով թռիչքից հետո ստիպված է եղել վերադառնալ Էնդրյուսի հա...