Ռուսաստանը սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար կփոխանցի Խաղաղության խորհրդին

Սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլարի Խաղաղության խորհրդին հատկացումը կպահանջի Միացյալ Նահանգների կողմից որոշակի գործողություններ. իրավական մանրամասները դեռ պետք է պարզաբանվեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նախկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է նախկինում սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար փոխանցել Խաղաղության խորհրդին։


«Ինչպես դա կձևակերպվի իրավական առումով, դեռևս պարզ չէ. այս ամենը պետք է քննարկվի։ Այնուհետև դա կպահանջի ապաշրջափակում։ Սա, իհարկե, կպահանջի Միացյալ Նահանգների կողմից որոշակի գործողություններ։ Բայց ես կրկնում եմ, ինչպես երեկ ասաց նախագահ Պուտինը, այս միլիարդը, Խաղաղության խորհրդի միջոցով, պետք է օգտագործվի Պաղեստինի համար մարդասիրական նպատակներով, Պաղեստինի վերականգնման համար», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին նախկինում սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլարի Խաղաղության խորհրդին հատկացման վերաբերյալ։


յսօր  Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից անձնական հրավեր է ստացել միանալու Խաղաղության խորհրդին, և շնորհակալ է ԱՄՆ նախագահին դրա համար։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կպատասխանի առաջարկին այն բանից հետո, երբ Արտաքին գործերի նախարարությունը կքննարկի ստացված փաստաթղթերը և կխորհրդակցի ռազմավարական գործընկերների հետ։

Քաղաքականություն

Պատահարներ