Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհված լրագրողների թիվը հասել է 260-ի
Գազայում Պաղեստինի կառավարության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհված լրագրողների ընդհանուր թիվը հասել է 260-ի։ Ցուցանիշը աճել է այն բանից հետո, երբ այսօր օդային հարվածի արդյունքում զոհվել են ևս երեք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Գազայի կառավարության Մեդիա գրասենյակի հաղորդմամբ՝ վերջին հարվածի հետևանքով մահացել են լրագրողներ Աբդուրրաուֆ Սամիր Շաաթը, Մուհամմադ Սալահ Քիշտան և Անաս Աբդուլլա Գունեյմը, որոնք համագործակցել են տարբեր լրատվամիջոցների հետ։ Պաղեստինյան կողմը պնդում է, որ խոսքը նպատակային հարվածի մասին է։
Գազայի իշխանությունները դիմել են Լրագրողների միջազգային ֆեդերացիային, Արաբ լրագրողների ֆեդերացիային և միջազգային մեդիա կառույցներին՝ կոչ անելով արձագանքել լրագրողների նկատմամբ իրականացվող գործողություններին և քայլեր ձեռնարկել պատասխանատուներին միջազգային դատարաններում պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարության ղեկավար Մունիր ալ-Բարշը հայտնել էր, որ երեք լրագրողները զոհվել են Գազա քաղաքի հարավում իրականացված ավիահարվածի հետևանքով։ Պաղեստինյան աղբյուրների պնդմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 8-ից սկսված հարձակումների ընթացքում զոհվել է ավելի քան 71 հազար պաղեստինցի, ավելի քան 171 հազարը՝ վիրավորվել, իսկ քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի մասը վնասվել է։ Նույն աղբյուրների տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին հայտարարված հրադադարից հետո ևս գրանցվել են հարվածներ և մարդասիրական մատակարարումների սահմանափակումներ։
Նմանատիպ հոդվածներ
Չեռնոբիլի ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից
Չեռնոբիլի ատոմակայանը (ՉԱԷԿ) ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Այս մասին հայտարարել է Ատոմային էնե...
Կենտրոնական բանկը շրջանառությունից կհանի երկրորդ սերնդի թղթադրամները
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
10 քաղաքացի հոսպիտալացվել է, ծանր դեպքեր կան. մանրամասներ՝ Արագածոտնիում շղթայական վթարից
Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում: Այդ մաս...
Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան։ «Գևորգ Սուջյան...