Սովորել եք, որ օլիգարխները դռներին քացով տալով մտնեն պաշտոնյաների մոտ. Փաշինյան

Թալանածը ձեզանից հավաքել ենք և բաշխել ենք, թալանածից հավաքածի 0,0001 տոկոսը հավաքել ենք և բաշխել ենք, ուժեղացրել ենք, ներդրել ենք մեր պետական ապարատի վրա, որովհետև մենք մեր սեփական «Միշիկը» չունենք և չենք կարող ունենալ, որ մտնի, պաշտոնյաներին փող տա, և չենք էլ ունենալու: Եվ, այո՛, ճիշտ ենք արել, սրա արդյունքների շահառուն ՀՀ քաղաքացին է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ պարգևավճարների մասին հարցին:


«Այդ 3 միլիարդը վստահաբար գոյացել է այդ թվում նախկինում ձեր և ձեր շրջապատի մարդկանց հարկերից խուսափելու մեխանիզմը գործարկելուց: Դրա համար է, որ ձեզ դա մրմռացրել է:


Ես գիտեմ, որ Հայաստանում կա ավանդույթ, գիտեմ, որ ձեր խմբակցությունում էլ կա այդ ավանդույթը, որ ծրարով փողեր եք ստանում ձեր ղեկավարի կողմից, ինչքան գիտեմ՝ քրեական գործեր կան, որ այդ թվում հանրապետությունը ղեկավարած անձի ընտանիքի անդամը ճամպրուկով փողով մտնում էր Կառավարություն և նախագահի աշխատակազմ, ու ՀՀ պաշտոնյան մի դուրսպրծուկից ծրարով գումար էր ստանում, մի հատ էլ ձեռքը պիտի պաչեր: Ես պատասխանատու ասում եմ՝ 2018-ից այս կողմ իմ՝ վարչապետ ընտրվելու օրից այս կողմ, ՀՀ Կառավարությունում այդպիսի բան չի եղել և չի էլ լինելու: 


Սովորել եք, որ օլիգարխները դռներին քացով տալով մտնեն պաշտոնյաների մոտ»,- ասել է Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ