Եվրոպան առանց Թրամփի չէր բարձրացնի ռազմական ծախսերը. Ռուտտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն հայտարարել է, որ ռազմական դաշինքի կողմից 2025 թվականի համար սահմանված պաշտպանական ծախսերի նպատակային մակարդակին հասնելը հնարավոր է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազդեցությամբ։ Այս մասին Ռուտտեն ասել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում։


«Գիտեմ, որ ձեզանից շատերը քննադատում են Թրամփին։ Բայց դուք իսկապե՞ս կարծում եք, որ առանց Թրամփի Եվրոպայի ութ խոշորագույն տնտեսությունները՝ ներառյալ Իսպանիան, Իտալիան, Բելգիան և Կանադան, կկարողանային հասնել 2025 թվականի համար սահմանված՝ պաշտպանության վրա ՀՆԱ-ի 2 տոկոս ծախսելու նպատակին։


Տարվա սկզբին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 1,5 տոկոս։ Առանց Թրամփի դա երբեք տեղի չէր ունենա։ Այժմ նրանք բոլորը հասել են 2 տոկոսի մակարդակին», – նշել է Ռուտտեն։

Քաղաքականություն

Պատահարներ