Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ. «Հետք»
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը, գրում է «Հետքը»։
Հայցադիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է երեկ՝ 2026թ. հունվարի 15-ին և մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։ Վերջինս նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։
Հիշեցնենք, որ 2026թ. հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը»,- նշվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 բարձրաստիճան հոգևորականներից է, որը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը։ Եպիսկոպոսը պահանջում է նաև, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն թողնի գահը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականություն է դրսևորվում. Սիրանուշ Սահակյան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրակա...
Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան. Զարուհի Փոստանջյան
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր։ Այս մասին տեղեկացրել է...
Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար. Ռուբիո
Այսօր մենք ստորագրելու ենք, կամ ավելի շուտ, շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծի...
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այս մասին հ...