Ժամանակը ցույց կտա՝ Տիգրան Բարսեղյանը կհրավիրվի՞, թե՞ ոչ. Եղիշե Մելիքյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է հավաքական հրավիրվելու չափանիշների մասին՝ անդրադառնալով նաև կարմիր քարտ ստանալու գործոնին։ Մարզիչը հորդորել է չկապել հավաքական չհրավիրվելը խաղադաշտից հեռացվելու հետ։
«Կարմիր քարտ կարող է ստանալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, և դրա համար պատժել՝ չհրավիրելով հավաքական, ուղղակի շատ վատ է։ Ժամանակը ցույց կտա՝ Տիգրան Բարսեղյանը կհրավիրվի՞, թե՞ ոչ։ Կգա ժամանակը, կվերլուծենք և կհասկանանք»,– նշել է Մելիքյանը։
Մարզիչն ընդգծել է, որ ընտրությունը կատարվում է ոչ միայն խաղային որակների, այլև մարդկային հատկանիշների և նվիրվածության հիման վրա.
«Կան ֆուտբոլիստներ, որոնք խաղում են, բայց ես հասկանում եմ, որ նրանք չպետք է կրեն ազգային հավաքականի մարզաշապիկը։ Միայն ակումբում լավ խաղալը բավարար չէ հրավեր ստանալու համար։ Կան բազմաթիվ հանգամանքներ՝ մոտեցումը, հոգեբանությունը, նվիրվածությունը, լրջությունը։ Ինձ համար հրավերի հարցում վճռորոշ է մարդու տեսակը, քանի որ նա ներկայացնելու է մեր ազգը 10 միլիոն հայ ժողովրդի առջև»։
Նմանատիպ հոդվածներ
ԿԳՄՍ նախարարը՝ «Ադրբեջան» բառը փակած և այդ պատճառով տուգանված դահուկորդի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սպորտը պետք է մնա սպորտի շրջանակում, և մրցումնե...
Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին հաղթեց և դուրս եկավ փլեյ-օֆֆ
Ֆուտզալի Եվրո-2026-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ 5-4 հաշվով առավելու...
Ես նրան երկրորդ շանս էի տվել. Իսլամ Մախաչևը՝ Արման Ծառուկյանի հետ չկայացած ռևանշի մաիսն
Խառը մենամարտերի կիսամիջին քաշային կարգում UFC գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը խոսել է Արման Ծառուկյանի հետ չկ...
Արման Ծառուկյանը հայտնել է՝ որքան գումար կա իր անձնական հաշիվներում
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարը՝ Արման Ծառուկյանը, ամերիկացի սթրիմեր N3on-ի ուղիղ եթերում...