Արման Ծառուկյանը հայտնել է՝ որքան գումար կա իր անձնական հաշիվներում
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարը՝ Արման Ծառուկյանը, ամերիկացի սթրիմեր N3on-ի ուղիղ եթերում պատասխանել է իր ֆինանսական կարողությանը վերաբերող հարցին։
Ծառուկյանը նշել է, որ իր անձնական տնօրինության տակ կա մոտ 100 հազար դոլար։ Մարզիկը հավելել է, որ, չնայած իր անձնական հաշիվներին առկա գումարին, ընտանիքը բավականին ապահովված է, իսկ հիմնական միջոցները գտնվում են ընտանեկան տնօրինության տակ։
Ավելի վաղ՝ հունվարին, Ծառուկյանը հայտնել էր, որ բլոգեր Ադին Ռոսի սթրիմին մասնակցելու և «մի քանի գեր տղամարդու գցելու» (գետնին տապալելու) համար ստացել է 40 հազար դոլար։
MMA-ում 29-ամյա հայ մարտիկի պրոֆեսիոնալ ռեկորդը ներառում է 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ, և 3 պարտություն։
Նմանատիպ հոդվածներ
ԿԳՄՍ նախարարը՝ «Ադրբեջան» բառը փակած և այդ պատճառով տուգանված դահուկորդի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սպորտը պետք է մնա սպորտի շրջանակում, և մրցումնե...
Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին հաղթեց և դուրս եկավ փլեյ-օֆֆ
Ֆուտզալի Եվրո-2026-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ 5-4 հաշվով առավելու...
Ժամանակը ցույց կտա՝ Տիգրան Բարսեղյանը կհրավիրվի՞, թե՞ ոչ. Եղիշե Մելիքյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է հավաքական հրավիրվելու չափանիշների մասին՝ անդրադառնալ...
Ես նրան երկրորդ շանս էի տվել. Իսլամ Մախաչևը՝ Արման Ծառուկյանի հետ չկայացած ռևանշի մաիսն
Խառը մենամարտերի կիսամիջին քաշային կարգում UFC գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը խոսել է Արման Ծառուկյանի հետ չկ...