Իրանում մահացած ցուցարաների թիվն աճում է
Իրանում բողոքի ցույցերից ի վեր զոհերի թիվը հասել է 3,000-ի, հաղորդում է The New York Times-ը։
Ըստ հաղորդագրությունների, երկրի մի քանի շրջաններում, որտեղ ԻՀՊԿ-ն հրազեն է օգտագործել բողոքի ցույցերը ճնշելու համար, դիահերձարանները լեփ-լեցուն են։ Թերթը նշում է, որ մարմինների նույնականացման գործընթացը շարունակվում է։
Ըստ The New York Times-ի, ԻՀՊԿ-ն պնդում է, որ սպանված ցուցարարները ահաբեկիչներ են։
Հիշեցնենք՝ Իրանի իշխանությունները հայտնել են բողոքի ցույցերի ընթացքում մոտ 2000 մարդու մահվան մասին՝ քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի մահվան մեջ մեղադրելով «ահաբեկիչներին»։ Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյան։
Նմանատիպ հոդվածներ
Չի կարող մեր մանկապարտեզների նախագծման գործընթացը այսպես տարիներ տևել. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մանկապարտեզների վերանախագծման...
Անահիտ Ավանեսյանը՝ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը...
ՔԿ-ն՝ անհետ կորած տղամարդու մահվան դեպքի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 16-ին հաղորդվել էր 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանի անհետ կորելու մասին: Ձե...
Իրանցիների բողոքի ակցիան Երևանում. կան բերման ենթարկվածներ. «Ազատություն»
Այսօր Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ կրկին բողոքի ակցիա է իրականացվել։ Ինչպես հայտնում է «Ազատու...