Մայր Աթոռը հայտարարությունով է հանդես եկել
Անընդունելի և դատապարտելի է եկեղեցականների միանալը այսպես կոչված Հայ Եկեղեցու բարենորոգման ծրագրին, ինչն ակնհայտորեն Եկեղեցու պառակտում է և որևէ առնչություն չունի Եկեղեցու իրական բարենորոգման հետ։ Այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են գնահատում մի շարք եկեղեցականների հայտարարությունները այսպես կոչված բարենորոգման ծրագրին միանալու վերաբերյալ։
«Եկեղեցու բարենորոգումը մշտապես եղել է Եկեղեցու օրակարգում, հատկապես վերջին տասնամյակներում։ Հոգևոր դասը քաջ գիտի, թե այդ ուղղությամբ ինչպիսի աշխատանքներ էին տարվում, ինչպիսի հանձնախմբեր էին գործում առաջիկա Ազգային-Եկեղեցական ժողովում բարենորոգմանն ուղղված համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար։ Եկեղեցու բարենորոգումը պետական այրերի իրավասության մեջ չէ և չի կարող կատարվել պետության ճնշման, արտաքին հարկադրանքների ներքո։ Տեղի ունեցող գործընթացները կոպտագույն խախտում են թե՛ ՀՀ Սահմանադրության, թե՛ Եկեղեցու ինքնիշխանության ու իրավունքների»,– ասել են Մայր Աթոռից։
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ. Փաշինյան
Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար...
Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել պաշտոնից. Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կշարունակի մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ:...
Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը. Աննա Հակոբյան
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, 2018 թվականին տեր կանգնեցինք մեր ազատությանը և քաղաքացիական իրավունքներին` անարժան մարդկանց թույլ...
Ահաբեկիչներն ու խմբավորումները կենթարկվեն ամենախիստ պատժի. Ալի Լարիջանի
Իրանում զինված ջարդերի մասնակիցները ցանկանում են քաղաքացիական դիմակայություն հրահրել, որը կարող է հանգեցնել օտարերկրյա մ...