Թրամփը լավ կանի իր երկրի մասին մտածի, ոչ թե Իրանի. Խամենեի

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու անդրադարձել Իրանում մոլեգնած բողոքի ցույցերի մասնակիցներին:


Խամենեին հայտարարել է, թե ընդամենը մի բուռ մարդ հավատում է Թրամփին և գործում նրա հրամաններով:


«Թրամփը պետք է իմանա, որ այնպիսի բռնակալներ, ինչպիսիք են Փարավոնը, Նիմրուդը, Ռեզա Խանը և Մոհամմադ Ռեզան, տապալվել են իրենց ինքնահավանության գագաթնակետին։ Նա նույնպես կտապալվի: Թրամփը պետք է կենտրոնանա իր երկրի ներսում առկա խնդիրների վրա», - նշել է Խամենեին։


Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունն իշխանության է եկել հարյուր հազարավոր ազնիվ մարդկանց արյան շնորհիվ և Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանցից, ովքեր ավերածություններ են սերմանում։


«Իրանի ժողովուրդը չի հանդուրժում օտար շահերին ծառայող վարձկաններին և նման մարդկանց համարում է մերժված», - ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Քաղաքականություն