Մանրամասներ՝ Մինեապոլիսում ICE-ի գործակալի կողմից սպանված կնոջ մասին
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (ICE) գործողության ընթացքում զոհվել է 37-ամյա կին։ Դեպքը լայն արձագանք է ստացել և դարձել է բողոքի ակցիաների ու անկարգությունների պատճառ Մինեապոլիսում, ինչպես նաև Նյու Յորքում։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ միգրացիոն գործողության ժամանակ, որը իրականացվում էր ապօրինի ներգաղթյալների հայտնաբերման նպատակով, կինն իր ամենագնացով խոչընդոտել է ուժայինների աշխատանքը։ Նշվում է, որ նա փակել է ճանապարհը ICE-ի գործակալների առաջ, չի ենթարկվել մեքենայից դուրս գալու պահանջին և, ըստ իրավապահների, փորձել է մեքենայով հարվածել մեկ աշխատակցի, ինչից հետո վերջինս կրակ է բացել ավտոմեքենայի դիմապակու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, քաղաքային իշխանությունները վիճարկում են միջադեպի այդ մեկնաբանությունը։ Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը հայտարարել է, որ տեղի ունեցածը չի կարող դիտարկվել որպես արդարացված ինքնապաշտպանություն՝ ընդգծելով ուժի անհամաչափ կիրառման հանգամանքը։
Associated Press-ի փոխանցմամբ՝ զոհվածը նույնականացվել է որպես Ռենե Նիկոլ Մաքլին Գուդ։ Սոցիալական ցանցերում նա իրեն ներկայացրել է որպես բանաստեղծուհի, գրող, ծագումով Կոլորադոյից, ով վերջին տարիներին բնակվել է Մինեապոլիսում։ The Guardian-ի տվյալներով՝ նա երեք երեխաների մայր էր և ամուսնացած էր կատակերգու Թիմոթի Մաքլինի հետ, որը մահացել է 2023 թվականին։ Նրա ընտանիքի անդամները նշել են, որ Գուդը չի մասնակցել ICE-ի դեմ բողոքներին և քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։
Դեպքից հետո տարբեր քաղաքներում անցկացվող ցույցերի ընթացքում ցուցարարները պահանջում են դադարեցնել միգրացիոն ծառայության գործակալների գործողությունները բնակելի թաղամասերում։ Իրավապահները բողոքներին արձագանքում են հատուկ միջոցների կիրառմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...