Իրանի նախագահը կոչով դիմել է ժողովրդին
Մենք, առաջին հերթին, պետք է քննադատաբար նայենք ինքներս մեզ։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Մենք միասին ենք երկիրը հասցրել այս կետին՝ դուք, ես և խորհրդարանը։ Սխալ է մտածել, որ միայն կառավարությունը կարող է լուծել կուտակված բոլոր խնդիրները։ Պետությունը պարզապես չունի նման ռեսուրսներ, և մեր եկամուտները անսահմանափակ չեն։ Տնտեսության մեջ ցանկացած կտրուկ միջամտություն այժմ կարող է միայն խթանել գնաճը և վնասել բնակչության ամենաաղքատ շերտերին։
Մենք ընդունում ենք մեր թերությունները և պատրաստ ենք լսել ժողովրդի օրինական պահանջները։ Իրանում բողոքի ցույցերը սահմանադրությամբ հատուկ թույլտվություն չեն պահանջում, և ես հանձնարարել եմ իշխանություններին երկխոսություն սկսել ցուցարարների հետ։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ արտաքին թշնամիները, ինչպիսին է Միացյալ Նահանգները, օգտագործում են մեր ներքին դժվարությունները՝ պատժամիջոցների և ճնշման միջոցով երկրի զարգացումը կասեցնելու համար։
Նրանք, ովքեր զանգվածային հանցագործություններ են կատարել Գազայում և Լիբանանում, այժմ երեսպաշտորեն ներկայանում են որպես Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպաններ։ Մենք պատրաստ ենք բարեփոխումների, բայց այս խնդիրները չեն կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում։ Մեր արձագանքը ցանկացած արտաքին ագրեսիայի կամ անկայունացման փորձերի նկատմամբ կլինի կոշտ, և դա կստիպի թշնամուն զղջալ իր գործողությունների համար։ Ես կոչ եմ անում ժողովրդին միավորվել. միայն միասին կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը,- ասել է Իրանի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ 2025թ. բյուջեն գերակատարել են։Նրա խոսով, 2018թ.-ից վերաց...
Մայր Աթոռն արձագանքել է վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը
Երեկ երեկոյան վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։ Այ...
Ղազախստանի նախագահը` Փաշինյանի ֆիզիկական մարզավիճակի մասին
Վերջերս Բիշքեկում անցկացված ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ Պուտինը մարտահրավեր նետեց երիտասարդ ձյուդոիստի՝ պաշտպանելով...
Արսեն Թորոսյանը պատասխանել է COVID-19-ի վերաբերյալ քննադատություններին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն արձագանքել է «Մեր ձևով» շարժման ներկայացո...