Այլևս հնարավոր չի լինելու հետին թվով համաձայնագրեր կնքել․ մանրամասներ՝ էլեկտրոնային պայմանագրերի մասին
2026 թ. հունվարի 1-ից էլեկտրոնային ստորագրությունը կլինի միակ տարբերակը Հայաստանում աշխատող դառնալու համար։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նա հիշեցրել է, որ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, 2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեն էլեկտրոնային տարբերակով։
«Էլեկտրոնային տարբերակը բավականին հեշտացնում է գործընթացը, քանի որ լրացման համար բոլոր անհրաժեշտ կետերը ներկայացված են առցանց, կան նաև հուշումներ։ Մինչ այս մենք ունեցել ենք դեպքեր, երբ աշխատողներն իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել կամ ավելի ուշ են ստացել, քան նախատեսված էր «ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ»։ Էլեկտրոնային տարբերակով այս խնդիրը լուծվում է, երբ աշխատողը «Ես եմ» համակարգում ստորագրում է պայմանագիրն իր էլեկտրոնային ստորագրությամբ»,- ընդգծել է Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ այսպիսով այլևս հնարավոր չի լինելու հետին թվով համաձայնագրեր կնքել։ Պաշտոնյան նշել է, որ էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր չի լինի միայն մի շարք բացառությունների դեպքում․
«Կան խմբեր, որոնք շարունակելու են այս համակարգից դուրս իրենց աշխատանքային հարաբերությունները կարգավորել։ Դրանք մասնավորապես վերաբերում են գաղտնի ծառայության աշխատակիցներին»։
Նա ավելացրել է, որ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակը նախատեսված է միայն աշխատանքային պայմանագրերի համար, և այն չի գործելու քաղիրավական կամ կամավորական, կամ էլ փորձնական աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. մանրամասներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հետվճարի միջոցո...
Կեղծ է․ Եզրաս արքեպիսկոպոսը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթերի մասին
Հայ առաքելական եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն անդրադարձել է ի...
Կառավարությունը մաքսատուրքի արտոնություն է տրամադրում գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնողներին․ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում խոսել է Կառավարության աջակցության ծրագրերից մեկի՝...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն էլ «тренажер»-ի վրա պարապելն է. ընկնելու ենք անխուսափելիորեն. Փաշինյան
Հիմա՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, կա մեկ քննադատություն. ավելի լավ նախապատրաստվեիք՝ նոր անեիք: Ես երկար մտածել եմ այս...