Արևմուտքը բացարձակապես ամոթալի իրավիճակներ է թույլ տվել. Լավրով
Արևմուտքը բազմակողմ միջոցառումների ընթացքում բացարձակապես ամոթալի իրավիճակներ է թույլ տվել՝ փորձելով հաստատել Ռուսաստանի «մեկուսացումը», ինչը վերջիվերջո հանգեցրել է Արևմուտքի ինքնամեկուսացմանը։ Այդ մասին «Ցանկությունների տոնածառ» միջոցառման ժամանակ տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է TASS-ը։
«Մեզ մոտ ամենաակտիվ կերպով շարունակում է զարգանալ դիվանագիտությունը այն երկրների ուղղությամբ, որոնց մենք հիմա անվանում ենք համաշխարհային մեծամասնություն՝ Ասիա, Աֆրիկա, Լատինական Ամերիկա: Եվ այն մեկուսացումը, որի մասին պնդում է Արևմուտքը, իրականում հենց այդ նույն արևմտյան աշխարհի ինքնամեկուսացումն է: Եղել են միանգամայն ամոթալի իրավիճակներ, երբ միջազգային միջոցառումների ժամանակ, օրինակ՝ «Մեծ քսանյակի» շրջանակներում, նրանք պայմանավորվում էին ձեռք չմեկնել ռուս ներկայացուցիչներին: Երբ մեզ տեսնում էին նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող ինչ-որ միջանցքներում, ձևացնում էին, թե նայում են հակառակ ուղղությամբ․ չափահաս մարդիկ փախչում էին», — ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ 2025թ. բյուջեն գերակատարել են։Նրա խոսով, 2018թ.-ից վերաց...
Մայր Աթոռն արձագանքել է վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը
Երեկ երեկոյան վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։ Այ...
Ղազախստանի նախագահը` Փաշինյանի ֆիզիկական մարզավիճակի մասին
Վերջերս Բիշքեկում անցկացված ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ Պուտինը մարտահրավեր նետեց երիտասարդ ձյուդոիստի՝ պաշտպանելով...
Արսեն Թորոսյանը պատասխանել է COVID-19-ի վերաբերյալ քննադատություններին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն արձագանքել է «Մեր ձևով» շարժման ներկայացո...