Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ. Ռուբեն Վարդանյան
Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ձեր մտքերի, զգացմունքների, հույզերի, նամակների, ցանկությունների համար: Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Ես դա շատ լավ զգում եմ, ջերմություն եմ ստանում դրանցից: Ուզում եմ բոլորին տոնական տրամադրություն մաղթել: Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ ամենակարևոր ճանապարհորդությունն ինքդ քո ներսում ճանապարհոդությունն է: Պիտի ինչքան շատ ես ուրախանում և կարողանում այդ ուրախությունը փոխանցել ուրիշներին, այնքան ուժեղանում ես: Պահպանեք տոնական տրամադրությունը, հրաշքի զգացողությունը ձեր և երեխաների մեջ, ինչ-որ նոր բանի սպասումը: Եթե ժամանակ եք ունենում նայեք մանկական ֆիլմեր մուլտֆիլմեր, հեքիաթներ և մի ամաչեք երեխա լինելուց:
Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ. շատ դժվար է այս աշխարհում մնալ ինչպիսին կաս, երբ չունես հենման կետ: Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք այդ հենման կետը: Ուզում եմ ասել, որ ինձ հետ ամեն ինչ լավ է: Շնորհավորում եմ բոլորի տոները, շնորհակալ եմ բոլորիդ»:
Նմանատիպ հոդվածներ
Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Ճանապարհային դեպարտամենտից հայտնեւմ են, որ հունվարի 5-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտո...
Անցած 6 օրում գրանցվել է 55 ավտովթար․ մանրամասներ
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են...
Իրանի պետական հեռուստաընկերության կողմից «Սարի աղջիկ» երգը հայկական ներկայացնելն Ադրբեջանում հետաքննության առիթ է դարձել
Իրանի պետական հեռուստաընկերության կողմից «Սարի աղջիկ» երգը հայկական ներկայացնելն Ադրբեջանում հետաքննության առիթ է դարձել...
Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել 10 անձի Բրիժիտ Մակրոնի գործով․ մանրամասներ
Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձի։ Այս մասին հաղորդում է France Info-ն:...