Բացահայտվել է Բելառուսում «Օրեշնիկ»-ի տեղակայման հնարավոր վայրը. Reuters
Ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համալիրը, որը տեղափոխվել է Բելառուս, հավանաբար տեղակայված է նախկին «Կրիչև-6» ռազմական օդանավակայանի տարածքում։
Այդ եզրակացությանն են հանգել ամերիկացի հետազոտողները՝ ուսումնասիրելով Planet Labs ընկերության արբանյակային լուսանկարները, գրում է Reuters գործակալությունը։
Միդլբերիի քոլեջի ներկայացուցիչներ Ջեֆրի Լյուիսն ու Մայքլ Դույթսմանը, ինչպես նաև կորպորացիայի փորձագետ Դեկկեր Էվելեթը նշել են, որ մոտ 90 տոկոս վստահությամբ կարող են պնդել՝ «Օրեշնիկ» համալիրի շարժական արձակման կայանքները տեղակայված են Բելառուսի Մոգիլյովի մարզի Կրիչև քաղաքի մոտակայքում։ Քաղաքը գտնվում է երկրի արևելքում՝ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի սահմանին մոտ։

Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ հետազոտողների գնահատականները ընդհանուր առմամբ համընկնում են ԱՄՆ հետախուզական կառույցների եզրակացությունների հետ։ Միևնույն ժամանակ պաշտոնական հաստատում տվյալ տեղակայման վերաբերյալ չի հրապարակվել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկիրը մարտական հերթապահության է ուղարկել ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համալիրը՝ միջուկային մարտագլխիկներով։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում անօդաչու թռչող սարք է կործանվել
Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է կործանվել, այս անգամ՝ Բալըքեշիր քաղաքի մոտակայքում, որը գտնվում է երկրի հյուսիս...
Իսրայելի բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի վարժական կենտրոնին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻԲՊ) Լիբանանում հարվածել է վարժական և որակավորման համալիրի, որն օգտագործվում էր «Հեզբոլլա...
Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են հրադադար հաստատել
Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են հրադադարի մասին՝ շաբաթներ տևած մահացու մարտերը դադարեցնելու համար։ Երկրները համաձայնել...
Ռուսաստանում արգելված խմբավորման առաջնորդը սպանվել է
Զապորոժիե շրջանում սպանվել է «Ռուսական կամավորական կորպուսի» (կազմակերպություն, որը Ռուսաստանում ճանաչվել է որպես ահաբեկ...