ԱՄՆ-ում երիտասարդներից շատերը գեր են կամ չափազանց հիմար. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մտահոգիչ հայտարարություն է արել ամերիկացիներին բանակ զորակոչելու գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ երկրի երիտասարդների զգալի մասը ֆիզիկական և մտավոր առումներով պատրաստ չէ զինվորական ծառայությանը։
Նրա խոսքով՝ երիտասարդներից շատերը «չափազանց գեր են կամ չափազանց հիմար», ինչի հետևանքով չեն կարող համապատասխանել բանակի սահմանած նվազագույն չափանիշներին։ Հեգսեթը շեշտել է, որ սա լուրջ ազգային անվտանգության խնդիր է, որը պահանջում է համակարգային մոտեցում։
Պենտագոնի ղեկավարը նշել է, որ խնդիրը կապված է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության հետ, այլ նաև կրթական համակարգի, կենսակերպի և առողջ ապրելակերպի պակասի հետ։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ՝ երիտասարդների առողջության, կարգապահության և պատասխանատվության մակարդակը բարձրացնելու համար։





























