ԱՄՆ պետքարտուղարությունը չեղյալ է հայտարարել 85 000 ոչ ներգաղթային վիզա

ԱՄՆ պետքարտուղարությունը նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի արշավի շրջանակում 2025 թ. հունվարից ի վեր չեղարկել է 85 000 ոչ ներգաղթային վիզա։ Այս մասին նշվում է Պետքարտուղարության 2025 թվականի վերջնական զեկույցում։


«Պետքարտուղարությունը ստորագրել է յոթ «Անվտանգ երրորդ երկրների համաձայնագրեր»՝ արտաքսումները արագացնելու և հեշտացնելու համար, և այս տարվա հունվարից ի վեր չեղարկել է ավելի քան 85 000 ոչ ներգաղթային վիզա»,- նշվում է զեկույցում։


Գերատեսչությունը նաև նշում է, որ ԱՄՆ հարավային սահմանի անօրինական հատման փորձերի թիվը այս տարի նվազել է 99%-ով։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենամեծ արտաքսման գործողությունը։


Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում Պետքարտուղարության աջակցությամբ մասնագիտացված ստորաբաժանումների կողմից օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների անդամների և թմրավաճառների ձերբակալմանը։

Քաղաքականություն

Պատահարներ