Ուկրաինային օգնելը հակասում է Հունգարիայի շահերին. Սիյարտո

Հունգարիան պատրաստ չէ իր սեփական միջոցներից մեկ ցենտ ծախսել Ուկրաինայի ֆինանսավորման վրա և դեմ է սառեցված ռուսական ակտիվների բռնագրավմանը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։


Նրա խոսքով՝ ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինային փոխանցել ավելի քան 200 միլիարդ եվրո սառեցված ռուսական ակտիվներ, որոնց կեսից ավելին պետք է ուղղվի ուկրաինական բանակի ֆինանսավորմանը։


«Դրանք ուղարկել են անհավանական մակարդակի պետական ​​կոռուպցիա ունեցող երկիր, որը կառավարվում է ռազմական մաֆիայի կողմից, լի է անորոշությամբ և ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Սա լիովին հակասում է Հունգարիայի շահերին, լիովին հակասում է ազգային անվտանգության շահերին։ Ես երեկ հստակեցրեցի, որ մենք՝ հունգարացիներս, պատրաստ չենք հունգարական գումարներից մեկ ցենտ ծախսել Ուկրաինայի վրա` ո՛չ ուկրաինական պետության գործունեության, ո՛չ բանակի զինման, ո՛չ պատերազմի վրա», - ասել է Սիյարտոն։

Քաղաքականություն

Պատահարներ