Քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 հազար 233-ը. Խաչատրյան
ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհրդարանում քննարկվող` ՀՀ-ի և Ասիական Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծի վերաբերյալ հարց է ուղղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին, հիշեցրել՝ այս ծրագրից օգտվելու համար ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պարտադիր պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, բացի դրանից՝ հայտնել է, թե վերջին շրջանում լուրեր են տարածվում այն մասին, որ ՀՀ-ն ըստ էության մերժում է շատերին ՀՀ քաղաքացիություն տրամադրել:
Նա Խաչատրյանին խնդրել է մեկնաբանել շրջանառվող լուրերը, տվյալներ հրապարակել, թե մինչ օրս քանի հոգի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանիսն է մերժվել:
«Այսօրվա դրությամբ թվերը կարող եմ նշել: Քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 հազար 233-ը, որից 16 հազար 919-ը՝ չափահաս, և 8314-ը՝ անչափահաս: Մշակման մեջ է, այսինքն՝ քաղաքացիության համար դիմած և դեռևս մշակման փուլում գտնվող քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ»,- տեղեկացրել է փոխնախարարը:






























