Պարզվեց` ռազմավարական գործընկերություն չէր, ընդամենը` օրակարգ էր. Մամիջանյան

Հայտարարվում էր, որ Արարատ Միրզոյանը գնում է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների հավաքին, քիչ էր մնում ջուր շփեին հետևից, վերջում պարզվեց՝ մասնակցում է ընդամենը ոչ պաշտոնական նախաճաշի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։


«Երկրորդ, դրանից մեկ շաբաթ առաջ հերթական խաբեությունն էր տեղի ունենում, անդադար ասում էին, որ ռազմավարական գործընկերություն ենք կնքում և այլն, փաստաթուղթը հրապարակվեց, պարզվեց, որ դա ռազմավարական գործընկերություն չէր, դա ընդամենը ռազմավարական օրակարգ էր, սովորական գործընկերության ռազմավարական օրակարգ։


Ավելի պարզ լեզվով ասեմ, ոչ թե շատ կարևոր հարաբերությունների թուղթ, այլ հարաբերությունների կարևոր թուղթ։ Փաշինյանի ոճի մեջ է նման օրինակ խայտառակ մանիպուլյացիաները և ստերը, սա ուղղակի արդեն ծիծաղալու է»,–ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ