Ուկրաինայի էլեկտրացանցը փլուզման եզրին է. WP

Ուկրաինայի էներգահամակարգը գտնվում է կոլապսի եզրին, և հնարավոր է՝ շարքից դուրս գան երկրի տարածաշրջանների միջև էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգերը, գրում է Washington Post թերթը՝ հղում անելով պաշտոնյաներին։


Նշվում է, որ կարող են խափանվել Ուկրաինայի տարածաշրջանների միջև էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգերը, ինչը կհանգեցնի էներգացանցի բաժանմանը։


Ինչպես գրում է պարբերականը, Ուկրաինայի էներգահամակարգը հասցված է «կոլապսի եզրին»։


Զանգվածային, ժամերով տևող էլեկտրաէներգիայի անջատումները Ուկրաինայի ամբողջ տարածքում սկսվել էին հոկտեմբերի 10-ին։ Երկրի իշխանությունները հայտնել էին էներգետիկ ցանցերում և կոմունալ համակարգերում վնասների մասին։ Այդ ժամանակ էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Սվետլանա Գրինչուկը իրավիճակը բնութագրել էր որպես շատ բարդ։


Հոկտեմբերի 11-ին իրավիճակը հաջողվել էր կայունացնել, սակայն հոկտեմբերի 13-ից կրկին սկսվել էին էլեկտրաէներգիայի վթարային անջատումների գրաֆիկների կիրառումները։

Քաղաքականություն