Կա սահման, որից այն կողմ Զելենսկին չի անցնի. լարված փուլ է
Բեռլինում կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ամերիկյան պատվիրակության միջև բանակցությունների լարված փուլը, որի ընթացքում կողմերը քննարկել են հնարավոր փոխզիջումները ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։
Ըստ գերմանական Bild-ի՝ Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել քննարկել ՆԱՏՕ-ին չանդամակցելու ցավոտ տարբերակները՝ մինչև առաջիկա ընտրությունները սեղմ ժամկետներում անցկացնելու պայմանով։ Սակայն, ինչպես նշվում է, կա հստակ սահման, որից այն կողմ նախագահ Զելենսկին պատրաստ չէ անցնել։
Հրատարակության տվյալներով՝ առանցքային վեճը տարածքային բնույթ ունի։ Քննարկվող ծրագրի կետերից մեկում նշվում է, որ Ղրիմը, Լուգանսկի և Դոնեցկի շրջանները «դե ֆակտո» ճանաչվում են որպես ռուսական, իսկ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում նախատեսվում է ռազմաճակատի գծերի սառեցում։
Կիևը պատրաստ է ժամանակավոր «սառեցնել» ճակատը և փաստացի ընդունել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ վերահսկողության կորուստը, սակայն կտրականապես մերժում է Դոնեցկի շրջանի վերահսկվող հատվածից ուկրաինական զորքերի դուրսբերման պահանջը։
ԱՄՆ-ը, որպես փոխզիջում, առաջարկել է, որ Ուկրաինան դուրս բերի զորքերը Դոնեցկի մարզի շուրջ 5600 քառակուսի կիլոմետր տարածքից, որը կստանա «ապառազմականացված տնտեսական գոտու» կարգավիճակ՝ առանց ռուսական կանոնավոր զորքերի մուտքի։ Մոսկվան անմիջապես աջակցել է այդ գաղափարին՝ նշելով, որ այնտեղ կտեղակայվի միայն Ռոսգվարդիան։
«
Նմանատիպ հոդվածներ
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում: Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցե...