Ինչպես և որտեղ է ապրում Ասադի ընտանիքը Մոսկվայում
Լրագրողները պարզել են, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի ընտանիքը Մոսկվայում վարում է փակ և շքեղ, բայց գրեթե աննկատ կյանք։
The Guardian-ի փոխանցմամբ՝ նախկին քաղաքական գործիչ Բաշար Ասադը որոշել է վերադառնալ բժշկության ոլորտ։ Նա ժամանակին ստացել է բժշկական կրթություն և այժմ Մոսկվայում խորացնում է իր գիտելիքները։ Աղբյուրների համաձայն՝ ապագայում նա կարող է աշխատել որպես բժիշկ՝ սպասարկելով մայրաքաղաքի ազդեցիկ շրջանակներին։ Միևնույն ժամանակ նա ակտիվորեն սովորում է ռուսերեն։
Ըստ պարբերականի՝ Ասադը դա անում է «իր համար» և ֆինանսական դժվարություններ չունի։ Լրագրողների տվյալներով՝ նա կարողացել է իր կարողության մի մասը տեղափոխել Ռուսաստան, ինչի շնորհիվ ընտանիքը լիովին ապահովված է։
Ասադի ընտանիքը, ինչպես նշվում է հրապարակման մեջ, «ապրում է լուռ շքեղ կյանքով» Ռուբլյովկայի փակ էլիտար բնակելի համալիրներից մեկում։





























