Ճապոնիան կկորցնի բոլոր պանդաներին կենդանաբանական այգիներում
Հաջորդ տարվա հունվարին Ճապոնիան առաջին անգամ 1973 թվականից ի վեր կկորցնի իր բոլոր պանդաներին զոոպարկերում՝ Չինաստանի հետ հարաբերությունների սառեցման պատճառով, հայտնում է Kyodo գործակալությունը։
Ճապոնիայում մնացած վերջին հսկա պանդաները՝ Տոկիոյի Ուենո կենդանաբանական այգում երկվորյակ արու Սյաո-Սյաոն և էգ Լեյ-Լեյը, պետք է վերադարձվեն Չինաստան հունվարին, քանի որ փետրվարին ավարտվում է Չինաստանից նրանց վարձակալության ժամկետը։
Հունիսին Ճապոնիան Չինաստան էր վերադարձրել Վակայամա պրեֆեկտուրայի «Արկածների պարկից» չորս պանդաների։ Դրանից հետո երկրում մնացել էին միայն Ուենո կենդանաբանական այգում երկվորյակ պանդաները։
Տոկիոն և Պեկինը ներկայում ապրում են հարաբերությունների սառեցման շրջան՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի հայտարարություններից հետո, ըստ որոնց՝ Թայվանի շուրջ անկանխատեսելի իրավիճակը, «եթե այն ուղեկցվի ռազմական նավերի և ռազմական ուժի կիրառմամբ, ցանկացած տեսանկյունից կարող է գնահատվել որպես գոյաբանական ճգնաժամ»։ Հետագայում պարզվել է, որ այդ պատասխանը նախապես պատրաստված պաշտոնական հայտարարություն չէր և եղել է Տակաիտիի տեղում արված իմպրովիզացիա։





























