Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ցանկանում է գնել «Բարսելոնան» 10 միլիարդ եվրոյով

Իսպանացի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը մտադիր է 10 միլիարդ եվրոյի առաջարկ անել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի համար։


Արքայազնի հետաքրքրությունը բխում է Սաուդյան Արաբիայի ներգրավվածությունը համաշխարհային ֆուտբոլում ընդլայնելու ծրագրերից։ Վերջին տարիներին թագավորությունը ակտիվորեն ներդրումներ է կատարել այս սպորտաձևում։ 


Կատալոնական ակումբի ղեկավարությունը նախկինում բազմիցս հայտարարել է, որ չի քննարկում սեփականաշնորհումը։ Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» շարունակում է մարել համավարակի ընթացքում կուտակված պարտքերը։ Հնարավոր գործարքը կարող է վերացնել ակումբի 2.5 միլիարդ եվրոյի պարտքը։


Լա լիգայի 17-րդ տուրում «Օսասունային» 2-0 հաշվով հաղթելուց հետո «Բարսելոնան» ամրապնդեց իր առաջատարությունը մրցաշարային աղյուսակում։ Թիմն ունի 43 միավոր։

Քաղաքականություն