Արտակարգ դեպքեր չեն գրանցվել․ ՆԳՆ-ը՝ գլխավոր տոնածառի լուսավորման արարողության մասին
Հրապարակում միջոցառման ընթացքում արտակարգ դեպքեր կամ պատահարներ չեն գրանցվել։ Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
«Միևնույն ժամանակ, արձանագրվել են երեխաների և ծնողների ժամանակավորապես միմյանցից առանձնացման մի քանի տասնյակ դեպքեր։ Ոստիկանության արագ և համակարգված գործողությունների շնորհիվ բոլոր նման դեպքերում երեխաները հայտնաբերվել և վերադարձվել են իրենց ծնողներին։ Բացի այդ, միջոցառման ընթացքում հայտնաբերվել են պայուսակներ և այլ անձնական իրեր, որոնք ներկայումս գտնվում են Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնում»,- ասվում է հայտարարության մեջ։
Հավելեննք, որ այսօր Հայաստանի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակից Ալբերտ Արմենակյանի խորհրդանշական Brave heart երգից հետո, որին հաջորդել է հրավառությունը։ Լույսերի վառման արարողությանը նախորդել էր մանկական մյուզիքլը։
Նշենք, որ այս տարի Երևանի ամանորյա տոնական միջոցառումների և ձևավորման բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ։





























