Պարույր Սևակի մարմարե կիսանդրին քննադատությունների է արժանացել
Բանաստեղծ Պարույր Սևակի մարմարե կիսանդրին՝ քանդակագործ Լևոն Թոքմանջյանի ձեռքով, օրերս տեղադրվել է Զանգակատան միջանակարգ դպրոցի բակում։
«Սա իմ լավագույն գործերից է, ես արել եմ այն ինչ ցանկացել եմ»,- ասել է քանդակագործը՝ անդրադառնալով իր կատարած աշխատանքին։ 
Քանդակագործը մտածել է սկզբում կիսանդրին կանգնեցնել Պարույր Սևակի տուն-թանգարանում, բայց հասկացել է, որ դպրոցի բակում ավելի կարևոր է։
Մարդկանց շրջանում, սակայն քանդակը հավանաության չի արժանացել։ Օգտատերերին զարամացրել, զայրացրել է Թոքմաջյանի ստեղծած Սևակի քանդակը։ Ոմանք քննադատել են, ասելով՝ որ այն բացարձակ նման չէ Սևակին։ Ոմանք կոչել՝ «արվեստի ծաղր»։
Մինչդեռ 88 ամյա քանդակագործը ասել է, որ առիթ ունեցել է շփվել Սևակի հետ, հենց այդպես էլ քանդակել է՝ մտախոհ և ժամանակի հետ կռիվ տվող։





























