ԱՄՆ-ն չեղարկել է Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավորի նկատմամբ կիրառված պատժամիջոցները
Միացյալ Նահանգները չեղարկել է Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդրի դե Մորաեսի, նրա կնոջ՝ Վիվիան Բարսի դե Մորաեսի և նրանց «Lex Institute» հոլդինգային ընկերության նկատմամբ պատժամիջոցները, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
«Հետևյալ անունները հանվել են պատժամիջոցների ցանկից. Դե Մորաես, Ալեքսանդրի, Բրազիլիա», - ասվում է հայտարարության մեջ։
Նշենք՝ օգոստոսի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դե Մորաեսին ավելացրել է «Գլոբալ Մագնիտսկու ակտի» պատժամիջոցների ցանկում՝ առանց որևէ հիմնավորման որոշման համար։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը չեղարկել է դե Մորաեսի, նրա ընտանիքի և գործընկերների վիզաները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակից, Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի դեմ նրանց գործի համար։





























