Մոդին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բովանդակալից հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հնդկաստանի վարչապետը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։
«Ես շատ ջերմ և իմաստալից զրույց ունեցա Թրամփի հետ։ Մենք վերանայեցինք մեր երկկողմ հարաբերությունների առաջընթացը և քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային զարգացումները», - գրել է վարչապետը։
Ըստ Hindustan Times-ի՝ Մոդին և Թրամփը մտքեր են փոխանակել երկրների միջև առևտրի, էներգետիկայի, պաշտպանության, անվտանգության և «կարևոր տեխնոլոգիաների» ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ն կրկնապատկեց հնդկական ապրանքների մաքսատուրքերը մինչև 50%՝ հղում անելով երկրին «պատժելու» ցանկությանը՝ ռուսական նավթի գնումների միջոցով Ռուսաստանի տնտեսությանը աջակցելու համար։
Հոկտեմբերին Թրամփը հայտարարեց, որ Հնդկաստանը կշարունակի վճարել «մեծ» մաքսատուրքեր, եթե չդադարի ռուսական նավթ գնել։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նա խոսել է Մոդիի հետ, ով իրեն ասել է, որ «նա մտադրություն չունի ներգրավվել ռուսական նավթի մեջ»։
Սակայն նոյեմբերի սկզբին ամերիկացի առաջնորդը հայտարարեց, որ Հնդկաստանը «հիմնականում դադարեցրել է» ռուսական նավթ գնելը։ Այս ֆոնին նա խոստացավ, որ ԱՄՆ-ն «որոշ պահի» կնվազեցնի մաքսատուրքերը։
Նմանատիպ հոդվածներ
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. վարչապետ
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբուրգու...
Վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու․ Սարգսյան
Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ ն...
Բացահայտվել է ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի...
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ․ Փաշինյան
Կանցլերի Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերություննե...